Լեհաստանի ՌՕՈՒ Boeing 737-86X ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել

13:03 • 20.05.21

Լեհաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Boeing 737-86X ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել, հայտնում է OpenSky Alerts-ը:

Օդաչուն դիսպետչերին ուղարկել է 7500 ծածկագիր, ինչը նշանակում է, որ ինքնաթիռն առևանգվել է: Այժմ ինքնաթիռը թռչում է Լեհաստանի տարածքի վրայով՝ Չեխիայի հետ սահմանից ոչ հեռու:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Լեհաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունից հաստատել են, որ առևանգման ազդանշան է ուղարկվել:

«Իրոք, 7500 ծածկագրով ազդանշան է տրվել, ինչը նշանակում է ինքնաթիռի առևանգում, բայց ա արվել է զորավարժությունների շրջանակում»,- շեշտել են հրամանատարությունից:

Լեհաստանի ՌՕՈՒ Boeing 737-86X ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել