Հունաստանում մոլեգնում են անտառային հրդեհները. տարհանվել է 6 գյուղ և 2 վանք (լուսանկարներ)

12:44 • 20.05.21

Հարավային Հունաստանի Կորնթոսի շրջանում բռնկված զանգվածային անտառային հրդեհների պատճառով իշխանությունները 6 գյուղ են տարհանել, հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես, իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց կարգադրել են տարհանել Գերանեա լեռների հարակից վայրերում գտնվող 6 գյուղ և 2 վանք:

Տեղի ոստիկանության խոսնակ Թեոդորոս Խրոնոպուլոսի հավաստիացմամբ՝ արդեն տարհանվել է մոտ 300 մարդ:

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ բեռնատարներ ու 21 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Հիշեցնենք՝ հրդեհները բռնկվել են չորեքշաբթի երեկոյան Պելոպոննեսի ծովափնյա փոքրիկ հանգստավայրում՝ մայրաքաղաք Աթենքից մոտ 90 կմ հեռավորության վրա: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկությունները դեռևս չեն հաղորդվում:

Բացի այդ, պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում հանգստյան տներին հասցված վնասների չափի մասին, որոնց մեծ մասը հրդեհների ընթացքում բնակեցված չեն եղել:

Greece evacuates villages as forest fire rages in Corinth regionGreece evacuates villages as forest fire rages in Corinth region | ReutersCorinth, Greece Fire Rages Out of Control; Villages EvacuatedGreece: Homes, camp evacuated due to wildfire near Corinth

Հունաստանում մոլեգնում են անտառային հրդեհները. տարհանվել է 6 գյուղ և 2 վանք (լուսանկարներ)