«Փաշինյանն իր անձի՝ միջազգային մակարդակով փալասացումը փորձում է տարածել Հայաստանի վրա»․ Բագրատ Եսայան
Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չունի որևէ բարոյական իրավունք՝ խոսել Հայաստանի շահից։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Ասատրյանը։
Նա նշեց՝ ակնհայտ է, որ Արդբեջանը ուժի սպառնալիքի տակ պարտադրում է որոշակի քայլեր ՀՀ-ին։
«Պետք է ասեմ, որ իր անձի միջազգային մակարդակով փալասացումը Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածել Հայաստանի վրա»,-ասաց նա և նշեց, որ բոլորը պետք է լինեն հրապարակում:
Բագրատ Եսայանը նշեց, որ որևէ բան բացառված չէ։ Ըստ նրա՝ ժողովրդի մեծ մասը հասկանում է, թե ինչ է կատարվում, բայց համախմբման կամքը դեռ չի դրսևորովում:










