Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից 4070 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք

11:06 • 20.05.21

Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Իսրայելի քաղաքների վրա են արձակել 4070 հրթիռ, որից 610-ն ընկել Է հենց պաղեստինյան միջատարածքում, շուրջ 90 տոկոսը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երաթե գմբեթ» համակարգը: Մայիսի 20-ին այդ մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պատերի պահապաները» գործողության սկզբից (մայիսի 10-ից) ի վեր Գազայի հատվածից Իսրայելի տարածք է արձակվել 4070 հրթիռ, որոնցից շուրջ 610-ն ընկել է հենց Գազայի հատվածում: Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը որսացել է դրանց շուրջ 90 տոկոսը»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ:

Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումները և իսրայելական բանակը հարվածներ են փոխանակում մայիսի 10-ից: Հրթիռային հարվածները հետևել են Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված բնակարանների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը գերազանցել է 250-ը, դրանցից 227-ը՝ Գազայի հատվածում, այդ թվում` ավելի քան 60 երեխա և 30-ից ավելի կին: Իսրայելական կողմից զոհվել Է առնվազն 12 մարդ:

Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից 4070 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք