Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին թուրքական «Գորշ գայլեր»-ը դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքին

10:53 • 20.05.21

Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին զեկույցը կոչ է անում Եվրամիությանը թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլեր» խմբավորումը դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքին, հայտնում է Ahval թերթը։

Զեկույցում կոչ է արվել քայլեր ձեռնարկել Եվրամիության անդամ երկրներում անհանգստություն առաջացնող այդ խմբի նկատմամբ։

Հայտնի է, որ խումբն ակտիվ գործունեություն է ծավալել Թուրքիայում 1970-ականներին, իսկ այժմ կապված է ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հետ, որը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կրտսեր կոալիցիոն գործընկերն է:

«Գորշ գայլեր»-ն արգելված կազմակերպություն է Ավստրիայում՝ 2019 թվականից և Ֆրանսիայում՝ 2020 թվականից։

Զեկույցում նշված է, որ կազմակերպության գործունեությունը վտանգ է ներկայացնում հայկական, հունական և քրդական ծագում ունեցող մարդկանց համար և կոչ է արվում վերահսկել դրա գործունեությունը։

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին թուրքական «Գորշ գայլեր»-ը դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքին