IQOS․ օգնու՞մ է ծխելը թողնել՝ ՈՉ․ առասպելներ և իրականություն

19:12 • 20.05.21

Շուկա մուտք գործելիս ցանկացած նոր արտադրանքի շուրջ ձևավորվում են առասպելներ, որոնք տարիներով մնում են սպառողների ուղեղում։ Բոլորովին վերջերս համարվում էր, որ օդորակիչները քաղցկեղ են առաջացնում, միկրոալիքային վառարանները՝ ստամոքսի խոց, իսկ IQOS-ը՝ առանց կրակի աշխատող նիկոտին մատակարարող սարքը, նախատեսված է ծխելը թողնելու և նիկոտին օգտագործելն ընդհանրապես դադարեցնելու համար։ Արդյո՞ք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը՝ փորձել ենք հասկանալ այս հոդվածում։

Օգնում է թողնել ծխելը՝ առասպել:

Իրականում` IQOS-ը միայն այն ծխողների համար է, ովքեր չեն պատրաստվում հրաժարվել նիկոտինից, պարզապես ցանկանում են նիկոտին սպառել ավելի քիչ վնասակար եղանակով։

Տարածված այն կարծիքը, որ IQOS սարքն օգնում է ընդհանրապես հրաժարվել նիկոտինից, չի համապատասխանում իրականությանը։ Գնելով IQOS՝ շատերը այն համարում են ծխելը թողնելու միջոց: Շատ հաճախ նախկին ծխողները պատմում են, որ, անցնելով IQOS-ի, նրանք ժամանակի ընթացքում ամբողջովին հրաժարվել են սիգարետից: Բայց այս պատմությունները հաստատված չեն վիճակագրական և գիտական տվյալներով:

Իրականում IQOS սարքը նախատեսված է այն չափահաս ծխողների համար, ովքեր, հասկանալով սիգարետի պատճառած վնասները, ցանկանում են նիկոտին ստանալ ավելի քիչ վնասակար եղանակով։ Ծխելը հիվանդություններ է առաջացնում։ Դրանց պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ սիգարետի ծուխը և այդ ծխում առկա վնասակար նյութերը։ Քանի որ առողջ ապրելակերպը օրեցօր դառնում է թրենդային, շատ ծխողներ փնտրում են տարբերակ, որպեսզի շարունակեն նիկոտին սպառել, բայց ավելի քիչ վնասակար եղանակով։ Արձագանքելով այս պահանջին՝ Ֆիլիպ Մորրիս ընկերությունը՝ IQOS-ի արտադրողը, ստեղծել է սարք, որն աշխատում է առանց այրման ու կրակի, հետևաբար՝ առանց ծխի։ Նիկոտինը մարդու մարմին է հասնում գոլորշու միջոցով, արդյունքում վնասակար նյութերի մակարդակը զգալիորեն իջնում է՝ մոտ 95%-ով։ Պետք չէ մոռանալ սակայն, որ IQOS-ը նույնպես զերծ չէ ռիսկերից ու կախվածություն է առաջացնում։

Այսպիսով, չնայած IQOS-ը զգալիորեն ավելի քիչ վնասակար այլընրանք է, այն միևնույն է, չի չեզոքացնում կախվածություն առաջացնող այս բաղադրիչներից և ոչ մեկը: Արդարության համար պետք է նշել, որ ընկերության պաշտոնական կայքում նույնպես նշված է, որ IQOS-ը նախատեսված է բացառապես այն մարդկանց համար, ովքեր մտադրված են շարունակել ծխելը, բայց կցանկանային փոխարինել սիգարետը ավելի քիչ վնասակար այլընտրանքով: Եթե ծխողը ցանկանում է ընդհանրապես հրաժարվել նիկոտինից, ճիշտ տարբերակը պարզապես դադարելն է ցանկացած նիկոտին պարունակող արտադրանք օգտագործել։

IQOS․ օգնու՞մ է ծխելը թողնել՝ ՈՉ․ առասպելներ և իրականություն