Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար չի լինի մինչև մայիսի 21-ը. Channel 12
Իսրայելի իշխանությունները չեն համաձայնի զինադադար հաստատել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ առնվազն մինչև ուրբաթ ՝ մայիսի 21-ը: Այս մասին հայտնում է Channel 12 հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրեական պետության անվտանգության ուժերի աղբյուրները, գրում է kp.ru-ն:
Ըստ հեռուստաալիքի զրուցակիցների ՝ «Իսրայելի անվտանգության պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները համաձայն են, որ մինչև ուրբաթ զինադադար չի լինի»:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:










