ԱՄՆ-ում տղամարդն օրը ցերեկով փորձել է առևանգել 11-ամյա աղջկա, որին հաջողվել է փախուստի դիմել (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փենսաքոլա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի բնակչի, որն օրը ցերեկով փորձել է 11-ամյա աղջկա առևանգել, հայտնում է Clickorlando.com լրատվական կայքը՝ հղում տալով Էսկամբիա շրջանի շերիֆի գրասենյակի տարածած հայտարարությանը։
Միջադեպը տեսանկարահանվել է, որում երևում է, թե ինչպես է տղամարդն իջնում մեքենայից և մոտենում խոտերի վրա նստած, հասարակական տրանսպորտի սպասող 11-ամյա աղջկան և նրա ձեռքից բռնելով փորձում տանել դեպի մեքենան։
Աղջիկը, սակայն, դիմադրում է և կարողանում է փախչել, իսկ տղամարդը նստում է մեքենան և փախուստի դիմում։
Իրավապահ մարմինները տեսանյութի միջոցով պարզել են տղամարդու ինքնությունն ու նրան ձերբակալել։ Տղամարդը՝ 30-ամյա Ջարեդ Փոլ Սթանգան, միջադեպից հետո ներկել է մեքենան, սակայն նրան, միևնույն է, հայտնաբերել են։ Ոստիկանության տվյալներով՝ առևանգման պահին տղամարդը զինված է եղել դանակով։ Նախկինում նա դատապարտված է եղել երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար։










