Տեղի ունեցավ Կառավարության նիստը. օրակարգում 32 հարց էր, որից 2-ը՝ գաղտնի

11:02 • 20.05.21

Կառավարությունը հերթական նիստն էր գումարել։ Օրակարգում 32 հարց էր, որից 2-ը գաղտնի։ Ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության միջև իրավունքի գերակայության ոլորտում համագործակցության և Հայաստանում գրասենյակի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքների սանիտարական պահպանության ոլորտում համագործակցության մասին» hամաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱՐԻ ԱՐԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցեր և այլ հարցեր։

 

Տեղի ունեցավ Կառավարության նիստը. օրակարգում 32 հարց էր, որից 2-ը՝ գաղտնի