Փաշինյանը պետք է հրաժարվի ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է ուժ գտնի իր մեջ՝ ցույց տալու, որ մի փոքր արժանապատվություն ունի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

19:35 • 20.05.21

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է ուժ գտնի իր մեջ՝ հասկանալու և ցույց տալու, որ մի փոքր արժանապատվություն ունի, այլ ոչ թե թշնամու առաջ խոնարհվելով՝ սեփական ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրի և հանձնի մեր հողերը: Այս մասին այսօր Կառավարության դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին:

«Չի կարող երկրում փրկություն լինել, եթե ամեն մեկն իր տանը հեռուստացույցի դիմաց հետևում է, թե ինչ է կատարվում այստեղ, պետք է գան, որպեսզի կանխենք փլուզումը: Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու այդ փաստաթուղթը, այդ փաստաթուղթը օրենքի ուժ չի ունենա, եթե նա ստորագրի, բայց փաստը լինելու է այն, որ փորձելու է ադրբեջանական ԶՈՒ-ն բերել Հայաստան և հայկական տարածքների վրա նստեցնել»,-ասաց նա:

Մինասյանն ասաց, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, անդառնալի հետևանքներ կլինեն, պետք է րոպե առաջ անցնել գործողությունների. «Մենք ունենք գլխավոր մարտահրավեր, այդ մարտահրավերն է ստահակին օր առաջ զրկել բոլոր հնարավորություններից, որպեսզի փրկվենք»:

Փաշինյանը պետք է հրաժարվի ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է ուժ գտնի իր մեջ՝ ցույց տալու, որ մի փոքր արժանապատվություն ունի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)