Պաղեստինում տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են իսրայելական ավիահարվածի հետևանքով ավերված շենքի փլատակներից դուրս բերում 7 ժամ դրանց տակ մնացած 6-ամյա երեխային (տեսանյութ)
6-ամյա պաղեստինցի աղջկան գտել էին փլատակների խորքում այն բանից հետո, երբ Գազայում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել էր նրա տունը. դրա հետևանքով զոհվել էին աղջկա մայրը և 4 եղբայրները, գրում է The Guardian-ը:
Սյուզի Էշկունտանան, որը յոթ ժամ շարունակ մնացել էր փլատակների տակ, Շիֆայի հիվանդանոցում վերամիավորվել է հոր հետ, որը նույնպես բուժվում էր ստացած վնասվածքներից: Գազայի հատվածում գտնվող ընտանիքի տունն ավիրվել էր կիրակի իսրայելական ավիահարվածների հետևանքով:
Ավիահարվածները, ըստ Գազայի առողջապահության պատասխանատուների, դարձել են 42 մարդու, այդ թվում՝ 10 երեխայի զոհվելու պատճառ, ինչից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը մեկ շաբաթ տևած ռմբակոծությունից հետո հասել է ավելի քան 200-ի:
Իսրայելը պնդում է, որ երկիրը հարձակվել է միայն իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման վրա, որը վերահսկում է խիտ բնակեցված Գազայի հատվածը, և որ «Իսլամական ջիհադ»-ի և այլ զինյալ խմբավորումների հետ ավելի քան 3000 հրթիռ է արձակել դեպի իսրայելական քաղաքներ՝ սպանելով 10 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի:










