«Կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է`փակել այդ թեման»,-ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետխորհրդային երկներից ոչ մեկն ավարտին չի հասրցել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը:
«Սիրելի հայրենակիցեր, այսօր Արցախի առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քմ սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Սահմանամերձ գյուղեր ունենք, որոնք չունեն վարելահողեր, քանի որ այդ մարդկանց սեփականաշնորհված հողերը օկուպացված են և գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչու չենք հիշում, որ ունենք Արծվաշենի հարց. «Կան ամենատարբեր տարբերակներ, օրինակ՝ եղած իրավիճակն արձանագրում ենք որպես պետական սահման։
Մի անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեց անկլավների հարցը, իսկ ես ասացի՝ հարգելիներս, իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց»:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Փաստաթղթի ստորագրումը Կառավարության նիստի ժամանակ հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը:










