Իրականում, ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե իր մեջ ողբերգական տարրեր չպարունակեր. այլևս վտանգված է ՀՀ անվտանգությունը. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Իրականում, ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե իր մեջ ողբերգական տարրեր չպարունակեր: Իսկապե՞ս վարչապետը չի հասկանում, թե այս աղմուկն ինչի համար է. այս աղմուկը նրա համար է, որ հենց նույն վարչապետի գնահատմամբ՝ ադրբեջանցի զինվորների 600 հոգանոց հրոսակախումբը գտնվում է ՀՀ տարածքում: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այլևս վտանգված է ՀՀ անվտանգությունը: Այս աղմուկը նրա մասին է, որ բազմաթիվ գերտերություններ իրենց քաղաքացիներին արգելում են այցելել Հայաստան, այս աղմուկը նրա մասին է, որ ՀՀ ՊՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է չայցելել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր: Եվ այս աղմուկը նրա մասին է, որ ՀՀ քաղաքացին չի վստահում Կառավարության գործողություններին»,-ասաց նա:
Տոնոյանը նշեց, որ եթե չլիներ մամուլում տարածված փաստաթուղթը՝ մարդիկ անսպասելի կիմանային հերթական ստորագրված փաստաթղթի մասին: «Այս ինչ աչքաչափով ու մոտավորապեսով սկզբունք է գործում, միգուցե այս փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հավելվա՞ծ է: Լավ, երկիրն էլ եք աչքաչափով կառավարո՞ւմ, մոտավորապեսի սկզբունքով կառավարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










