Եգիպտոսի իշխանությունները հրապարակել են զբոսաշրջիկների համար հանգստի կանոնները
Եգիպտոսի իշխանությունները տուրօպերատորներին ուղարկել են «Եգիպտոսում զբոսաշրջության վերսկսման հետ կապված կանոնների» վերջին տարբերակը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկիր ժամանող բոլոր անձինք պարտավոր են ներկայացնել COVID-19-ի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք, որն արվել Է թռիչքից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, ասվում է Եգիպտոսի տուրիզմի առաջմղման վարչության փաստաթղթում: Ճանապարհորդները, որոնք ժամանել են Շարմ-Էշ-Շեյխի, Թաբայի, Խուրգադայի, Մարսա-Ալամի և Լուքսորի օդանավակայաններ, կարող են անալիզ հանձնել տեղում: Դրա արժեքը կանխիկ 30 դոլար Է: Դրանից հետո հյուրերը կուղևորվեն հյուրանոց:
Եթե պարզվի, որ թեստի արդյունքը դրական Է, ապա հյուրանոցում հյուրերին կտեղափոխեն առանձին համարներ՝ վճարելով ապրելու և սնվելու ծախսերը: Ըստ կանոնների` բոլոր հյուրանոցները, որոնք ընդունում են հանգստացողներին, առանձին հարկ կհատկացնեն կորոնավիրուսի թեթև ձևով հիվանդներին: Այն զբոսաշրջիկները, որոնք գտնվում են օրհասական վիճակում, կհոսպիտալացվեն: Բոլոր հիվանդների դեղամիջոցների և բուժման ծախսերը կհոգա տեղի առողջապահության նախարարությունը: Այն անձինք, որոնք շփվել են հիվանդի հետ, կարող են անվճար բուժհետազոտություն անցնել և մինչև կարանտինի ավարտվելը հյուրանոցում մնալ առանց լրացուցիչ ծախսերի: Նաև փաստաթղթում գրանցված է, թե ճանապարհորդը որտեղ պետք Է գտնվի դիմակով: Պաշտպանության միջոցներն անհրաժեշտ է կրել ինքնաթիռում, օդանավակայանում և թանգարաններում էքսկուրսիաների ժամանակ: Հյուրանոցում անհրաժեշտ է դիմակ կրել վերելակից օգտվելիս:










