Հրաբխային մոխրի սյունը հասել է մոտ 6 կմ բարձրության. Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում արթնացել է Սինաբունգ հրաբուխը:
Այս մասին գրում է Volcano Discovery-ն, նշելով՝ արտանետման ընթացքում հրաբխային մոխրի սյունը հասել է մոտ 6 կիլոմետր բարձրության:
Նշվում է՝ հզոր արտանետումը տեղի է ունեցել չորեքշաբթի, առավոտյան ժամը 5-ին և տևել մոտ 11 րոպե:
Արտանետման պատճառով հարավարևելյան լանջի պիրոկլաստիկ հոսքեր (գրավիտացիոն զանգվածային հոսքեր) են առաջացել, որոնց երկարությունը հասել է առնվազն երեք կիլոմետրի:
Տեղի իշխանությունները խնդրել են մարդկանց հեռու մնալ հրաբխից և պաշտպանիչ դիմակներ կրել տները լքելիս:
Հրաբխի ակտիվությունը շարունակում է բարձր մնալ:













