Համացանցում է հայտնվել Բելառուսում բնակելի շենքերի մոտ ռազմական ինքնաթիռի կործանման տեսանյութը (տեսանյութ)

12:01 • 20.05.21

Համացանցում է հայտնվել Բելառուսի Բարանովիչի քաղաքում Յակ-130 ռազմական ինքնաթիռի կործանման տեսանյութը, հայտնում է life.ru կայքը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին։

Բելառուսի պաշտպանության նախարարության հայտնած տեղեկությունների համաձայն՝ անձնակազմն ուսումնամարզական թռիչք իրականացնելիս անսարքություն է հայտնաբերել և փորձել է ինքնաթիռը հեռացնել բնակելի տարածքից։ Հասկանալով, որ ինքնաթիռը բնակելի տարածքի վրա չի ընկնելու, օդաչուները ինքնանետվել են, սակայն երկուսն էլ զոհվել են։

Համացանցում է հայտնվել Բելառուսում բնակելի շենքերի մոտ ռազմական ինքնաթիռի կործանման տեսանյութը (տեսանյութ)