Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Խոզնավարում է. Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար

16:27 • 21.05.21

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:

«Աշխատանքային խումբը եկել է պարզապես համայնքի մարդկանց հետ շփվելու, իրավիճակը հասկանալու, խնդիրների լուծումը գտնելու համար»,- նշեց նա:

Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը, նշեց, որ իրավիճակը գյուղում նորմալ է, սահմանի լարվածությամբ պայմանավորված գյուղի բնակիչներից մի քանիսը փոքր երեխաներին գյուղից հանել են. «Այսօր ռուսական զորքը հայկական զորքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, ահագին մեծ զորք է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։ Հայաստանն այս հարցով դիմել է ՀԱՊԿ–ին։

 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Խոզնավարում է. Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար