Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք․ ինչը մերն է, մերը պետք է մնա․ Արթուր Աբրահամ (տեսանյութ)

18:59 • 21.05.21

Իմ ցանկությունն այն է, որ ինչը մերն է, մերը մնա, մենք ուրիշինը չենք ուզում, մերը թող մնա մեզ, ուրիշինը՝ ուրիշին։ Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

Նա նշեց, թե պետք է լինել համախմբված, ուժեղ, որ կարողանանք հաղթել։ «Մենք ամբողջ կյանքում բոլոր կողմերից նեղված ենք եղել, մեր մեջքն ուժեղ պետք է լինի, միակ միջոց դա է»,-ասաց նա՝ նշելով, թե պատերազմի ընթացքում զգացել է ազգի համախմբվածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք․ ինչը մերն է, մերը պետք է մնա․ Արթուր Աբրահամ (տեսանյութ)