Երևանի Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու Toyota Camry-ն. shamshyan.com

10:30 • 21.05.21

Մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Իդեալ» խանութի հարևանությամբ բախվել են 27-ամյա Դավիթ Բաբասյանի վարած Toyota Camry-ն և 33-ամյա Էդգար Գուլյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Փրկարարները հոսանքազրկել են Toyota-ն, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում օգնություն է ցուցաբերել Toyota-ի վարորդին, որը գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Երևանի Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու Toyota Camry-ն. shamshyan.com