Ավստրիայում բժիշկները սխալ նշման պատճառով անդամահատել են տղամարդու առողջ ոտքը. այժմ պատրաստվում են անդամահատել մյուս ոտքը
Ավստրիայի հիվանդանոցներից մեկում բժիշկներն անդամահատել են հիվանդի առողջ ոտքը` կատարվածը որակելով «ողբերգական սխալ», գրում է The Guardian-ը` մանրամասնելով, որ կատարվածի պատճառը մարդկային սխալն է:
Դեպքը տեղի է ունեցել Freistadt կլինիկայում, որտեղ պետք է անդամահատեին տղամարդու ձախ ոտքը, սակայն փոխարենը գործողությունն իրականացվել է առողջ աջ ոտքի վրա:
Բժիշկները սխալը հայտնաբերել են միայն վիրահատության հաջորդ օրը, երբ փոխել են վիրակապը:
Հիվանդանոցի տնօրենը հրապարակավ ներողություն է խնդրել` մանրամասնելով, որ սխալը տեղի է ունեցել այն պատճառով, որ վիրահատությունից առաջ նշումը ոչ թե ձախ, այլ աջ ոտքին է արվել: Այժմ բժիշկները պատրաստվում են անդամահատել նրա մյուս ոտքը:










