«Պաղեստինամետ ցույցերը վերաճել են հակասեմական ցույցերի». եվրոպացի օրենսդիրներներն անընդունելի են համարում հակասեմական շարժումները Եվրոպայում

14:06 • 21.05.21

Նիդեռլանդների օրենսդիր մարմնի անդամ, ծագումով քուրդ Դիլան Յեզիլգյոզը, որը Թուրքիան լքել է 1980-ական թվականներին, երկրի արդարադատության նախարարին կոչ է արել քայլեր ձեռնարկել ընդդեմ երկրում անցկացվող բողոքի ակցիաների հակասեմական բնույթի, հայտնում է Ahval թերթը։

Անցած հանգստյան օրերին Նիդեռլանդների մի շարք քաղաքներում անցկացված պաղեստինամետ ցույցերի ընթացքում մասնակիցները սկսել էին իսլամիստական վանկարկումներ անել՝ հղում անելով 628 թվականին Խայբարում արաբների և հրեաների միջև տեղի ունեցած ճակատամարտին։

Հիշեցնենք որ Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև բախումների բռնկումից ի վեր մի շարք եվրոպական քաղաքներում հակաիսրայելական բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց ընթացքում մասնակիցները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ և այրել Իսրայելի դրոշները։

«Եթե դուք հակասեմականությունն արտոնում եք, ապա ազատության համար պայքարող ցանկացած մեկին ասում եք, որ իր հարցերն ինքը պարզի», - ասել է Յեզիլգյոզը Նիդեռլանդների արդարադատության նախարար Ֆերդ Գրապպեհաուսին և հավելել, որ անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ցույցերի ընթացքում պաղեստինամետ ցուցարարները վանկարկել են «Սպանել հրեաներին» և «Բռնաբարել նրանց դուստրերին»։

Գերմանիայի Բավարիա երկրամասի ներքին գործերի նախարար Յոախիմ Հերմանը, իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասամբ պատասխանատու է համարել երկրում «հակասեմական» ցույցերի համար։

«Ցույցերի ժամանակ մեծամասնությունը նրանք են, ովքեր սատարում են Էրդողանի և այլոց դաժան ելույթներին և ովքեր կարծում են, որ բախումները պետք է տեղափոխվեն Գերմանիայի փողոցներ», - ասել է Հերմանը։

«Պաղեստինամետ ցույցերը վերաճել են հակասեմական ցույցերի». եվրոպացի օրենսդիրներներն անընդունելի են համարում հակասեմական շարժումները Եվրոպայում