Էկվադորի ոստիկանությունը Ռուսաստան և Բելգիա ուղարկվելիք բանանի բեռի մեջ կոկաին է հայտնաբերել

09:48 • 21.05.21

Էկվադորի ոստիկանությունը 805 բրիկետ կոկաին է հայտնաբերել Ռուսաստան և Բելգիա ուղարկվելիք բանանի բեռների մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Ecuavisa հեռուստաալիքին:

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող երկրի ամենամեծ քաղաքի՝ Գուայակիլի վարչակազմի աղբյուրները հեռուստաալիքին հայտնել են, որ թմրանյութերը հայտնաբերվել են այս մեգապոլիսի նավահանգստում: Խմբաքանակի քաշը չի նշվում, դրա արժեքը, ըստ իրավապահ մարմինների, մի քանի միլիոն դոլար է:

Էկվադորի ոստիկանությունը Ռուսաստան և Բելգիա ուղարկվելիք բանանի բեռի մեջ կոկաին է հայտնաբերել