Բրազիլիայում կորոնավիրուսի հնդկական հարուցիչով վարակման առաջին դեպքերն են գրանցվել

06:37 • 21.05.21

Բրազիլիայում կորոնավիրուսի հնդկական հարուցիչով վարակման առաջին դեպքերն են գրանցվել, հաղորդում է RT-ն:

Հաղորդվում է, որ դեպքերը գրանցվել են «Mv Shangon Da Zhi» անվամբ նավի անձնակազմի անդամների մոտ, իսկ նավը, որն այժմ Մարանյան նահանգի առափնյա ջրերում է, եկել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

«Թեստվորման արդյունքում ստացված 15 դրական պատասխանից մեզ հաջողվեց գենոմային հետազոտություն կատարել  6-ի առնչությամբ, և բոլոր դեպքերում էլ դրական պատասխան է արձանագրվել «B.1.617.2» հարուցիչի առակյության տեսքով, որը հնդկական հարուցիչի տարատեսակներից է»,- հայտնել է բրազիլական նահանգի առողջապահության ծառայության ղեկավար Կարլոս Լուլան:

 

Բրազիլիայում կորոնավիրուսի հնդկական հարուցիչով վարակման առաջին դեպքերն են գրանցվել