Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:01 • 21.05.21

Ադրբեջանի Աղստաֆա (Աղստև) շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի մասին հաղորդում է երկրի  գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Նշվում է, որ 3,3 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:31-ին` Ղազախ կայարանից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:

 

 

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել