ՀԱՄԱՍ-ի «մատը ձգանի վրա է», Նեթանյահուն պատրաստ է պատասխանել «նոր ուժի մակարդակով». հրադադարից ժամեր անց Իսրայելի և Պաղեստինի միջև բախումները վերսկվել են (լուսանկարներ)

17:34 • 21.05.21

Հրադադարի մասին հայտարարությունից մի քանի ժամ անց Իսրայելի անվտանգության ուժերի և Հորդանան գետի արևմտյան ափին ՀԱՄԱՍ շարժման պաղեստինցիների միջև նոր բախումներ են սկսվել Տաճարի լեռան շրջակայքում, գրում է Daily Mail-ը:

Նշվում է՝ Իսրայելի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ալ Աքսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքին մասնակցող պաղեստինցիների ուղղությամբ, որոնք ի պատասխան քարեր են նետել նրանց ուղղությամբ:

Բացի բախումներից, հրթիռների կամ ռմբակոծությունների տեղեկություններ չեն հաղորդվում:

Երկու կողմերն էլ սեփական հաղթանակների մասին են հայտարարել և միմյանց սպառնացել արագ վերսկսել ռազմական գործողությունները, եթե իրավիճակը նորից սրվի:

Դեպքի առնչությամբ Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատասխանել «նոր ուժի մակարդակով»:

Ի պատասխան ՀԱՄԱՍ-ը նշել է, որ «իրենց մատը ձգանի վրա է», եթե Իսրայելը հատի «կարմիր գիծը»:

Հիշեցնենք՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև նախորդ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 232-ի, որից 66-ը` երեխա և ավելի քան 38-ը` կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12 է, որոնցից 9-ը` իսրայելցի և 3-ը` օտարերկրացի, իսկ 2-ը` երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 350 է։

Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և «Ալ Աքսա» մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում էին Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Էր, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել:
Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:

Israeli police fire tear gas at crowds of Palestinians gathered on Temple Mount at Al-Aqsa mosque for Friday prayers, following a 'victory' parade through the city to celebrate the ceasefire between Hamas and IsraelPolice were also pictured firing tear gas at demonstrators near Bethlehem as impromptu celebrations turned to violenceIsraeli security forces stand in position during clashes with Palestinians at the compound that houses Al-Aqsa MosqueIsraeli security forces clash with Palestinians at the compound that houses Al-Aqsa Mosque, known to Muslims as Noble Sanctuary and to Jews as Temple MountIsraeli security forces and Palestinian Muslim worshippers clash in Jerusalem's al-Aqsa mosque compoundFresh clashes between Palestinians and Israeli police broke out at Jerusalem's Al-Aqsa mosque compound today, in the latest unrest at the sensitive religious siteIsraeli security forces and Palestinian Muslim worshippers clash in Jerusalem's al-Aqsa mosque compoundFresh clashes between Palestinians and Israeli police broke out at Jerusalem's Al-Aqsa mosque compound today, in the latest unrest at the sensitive religious siteIsraeli security forces and Palestinian Muslim worshippers clash in Jerusalem's al-Aqsa mosque compoundIsraeli security forces and Palestinian Muslim worshippers clash in Jerusalem's al-Aqsa mosque compoundSpontaneous celebrations that broke out in Jerusalem and the West Bank on Friday morning threatened to turn into flash-points as the day wore on, with police firing tear gas at Palestinians near Bethlehem

ՀԱՄԱՍ-ի «մատը ձգանի վրա է», Նեթանյահուն պատրաստ է պատասխանել «նոր ուժի մակարդակով». հրադադարից ժամեր անց Իսրայելի և Պաղեստինի միջև բախումները վերսկվել են (լուսանկարներ)