«Երևան Սիթի» սուպերմարկետում քաղաքացուց 400 000 ռուբլի է հափշտակվել. ոստիկանները վնասազերծել են կողոպտիչին. Shamshyan.com
Մայիսի 19-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները Արգիշտի փողոցում վնասազերծել են մոտ 3 մլն դրամին համարժեք ՌԴ ռուբլի կողոպտողին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում Արգիշտի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Սարգսյանը և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր թևի տակ դրած տոպրակը, որի մեջ եղել է 3 մլն դրամին համարժեք՝ 400 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի:
Ոստիկանները ճշտել են, թե որ ուղղությամբ է կողոպտիչը դիմել փախուստի և տուժած Վ. Սարգսյանի հետ հետապնդել են նրան և կարողացել են բռնել ու վնասազերծել:
Կողոպտիչը, որը Երևանի բնակիչ, 36-ամյա Էդգար Սարուխանյանն է, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:










