Պատվաստվելու դիմաց՝ կով և ոսկյա զարդեր. Թաիլանդում բնակիչներին պատվաստվելու հարցում խրախուսելու ուշագրավ տարբերակ են գտել

13:36 • 21.05.21

Թաիլանդում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դեպքում բնակիչը կարող է կով և ոսկյա զարդեր ստանալ: Այս մասին գրում է Bangkok Post-ը, նշելով՝ երկրի Խոն Կաեն նահանգում տեղի իշխանությունները հայտարարել են, որ պատվաստված քաղաքացիների շրջանում վիճակախաղ է անցկացվելու: 

Հատկանշական է, որ սա միակ խրախուսական քայլը չէ: Երկրի Ուդոն Թանի քաղաքում հայտարարվել է առաջիկա վիճակախաղերում հանքային պարարտանյութեր, իսկ Չիանգ Մայ նահանգում՝ հորթեր խաղարկելու մասին:

Նմանատիպ գործողություններ, որոնք հետաքրքրություն են առաջացնում պատվաստումների արշավի նկատմամբ, իրականացվում են նաև այլ երկրներում: Միացյալ Նահանգները որոշակի առաջընթաց է գրանցել այս հարցում: Օրինակ` Նյու Ջերսիում հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստացած բնակիչներին առաջարկվում է 1 բաժակ անվճար գարեջուր: Նվերը կարելի է ստանալ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո:

Ինչ վերաբերում է Նյու Յորքին և Վաշինգտոնին, ապա որպես խրախուսում այստեղ մարիխուանա է բաժանվել:

Պատվաստվելու դիմաց՝ կով և ոսկյա զարդեր. Թաիլանդում բնակիչներին պատվաստվելու հարցում խրախուսելու ուշագրավ տարբերակ են գտել