Պատվաստվիր և շահիր մինչև 400 000 դոլար. ԱՄՆ Մերիլդենդ նահանգում բնակիչներին պատվաստվելու հարցում խրախուսելու նոր տարբերակ են գտել

09:53 • 21.05.21

Ամերիկյան Մերիլենդ նահանգի` COVID-19-ի դեմ պատվաստված բնակիչները վիճակախաղում  40 000-400 000 դոլար շահելու հնարավորություն կունենան:

Այս մասին հայտարարել է նահանգապետ Լարի Հոգանը, գրում է USA Today-ը:

«Մերիլենդ նահանգի բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստվել խրախուսելու համար Մերիլենդի վիճակախաղը մայիսի 25-ից հուլիսի 3-ն օրական կտրվածքով կպարգևատրի 1 պատվաստված անձի 40 000 դոլարով: Իսկ հուլիսի 4-ին (ԱՄՆ Անկախության օրը,-խմբ.) տեղի կունենա վերջնական վիճակահանությունը, որի ընթացքում 1 պատվաստված անձի կտրվի 400 000 դոլար մրցանակ»,- ասվում է նահանգապետի տարածած հաղորդագրությունում:

Առողջապահության պետդեպարտամենտը 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր պատվաստվածին կտրամադրի պատահական համար, որից հետո գեներատորի միջոցով պատահականության սկզբունքով կընտրվի հաղթողը:

Նշենք՝ ավելի վաղ Նյու Յորքի և Օհայոյի նահանգապետերն արդեն հայտարարել էին կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար վիճակախաղերի մեկնարկի մասին:

 

 

 

 

Պատվաստվիր և շահիր մինչև 400 000 դոլար. ԱՄՆ Մերիլդենդ նահանգում բնակիչներին պատվաստվելու հարցում խրախուսելու նոր տարբերակ են գտել