Մեծ Բրիտանիայում էկոակտիվիստներն արգելափակել են McDonald's-ի պահեստները՝ պահանջելով ճաշացանկից հանել կենդանական ծագում ունեցող մթերքները (լուսանկարներ)

17:01 • 22.05.21

Animal Rebellion («Ապստամբություն՝ ի պաշտպանություն կենդանիների») շարժման ակտիվիստները, որոնք հանդես են գալիս կենդանական ծագում ունեցող մթերքներից հրաժարվելու օգտին, արգելափակել են Մեծ Բրիտանիայում արագ սննդի McDonald's ռեստորանների ցանցի չորս պահեստները, հաղորդում է The Guardian-ը՝ նշելով, որ էկոակտիվիստները հույս ունեն խափանել ամբողջ երկրում McDonald's-ի մոտ 1,3 հազար կետերի աշխատանքը։

Նշվում է, որ ակտիվիստները մեծ բեռնատարներ են կայանել Հեմել Համփսթեդ (Հարթֆորդշիր կոմսություն), Բեյզինգսթոուք (Հեմփշիր կոմսություն), Քովենթրի (Ուեսթ Միդլենդս կոմսություն) և Հեյվուդ (Մեծ Մանչեսթեր կոմսություն) քաղաքների պահեստների մուտքերի մոտ։

Ակտիվիստների խոսքով՝ ցանկանում են հասնել նրան, որ McDonald's ռեստորանների ցանցը ստանձնի մինչև 2025 թվականը իր ճաշացանկից կենդանական ծագում ունեցող մթերքներն ամբողջությամբ հանելու պարտավորությունը։

Ցուցարարները մտադիր են պահեստների աշխատանքը արգելափակել առնվազն մեկ օր։

Campaigners have previously been involved in acts of civil disobedience in LondonAnimal Rebellion says it's 'allied' with Extinction RebellionThe chain has apologised to customers for any inconvenience causedAnd although the impact of the blockade isn't yet known, McDonald's says some customers might be disappointed

Մեծ Բրիտանիայում էկոակտիվիստներն արգելափակել են McDonald's-ի պահեստները՝ պահանջելով ճաշացանկից հանել կենդանական ծագում ունեցող մթերքները (լուսանկարներ)