Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտում մասնակցել է Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը

14:03 • 22.05.21

Այսօր՝ մայիսի 22-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում կառուցված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը և ծաղիկներ խոնարհել մեծ հայի հիշատակը հավերժացնող կիսանդրու պատվանդանին։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։

 

Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտում մասնակցել է Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը