Լեհաստանը Թուրքիայից 24 Bayraktar հարվածային անօդաչու կգնի

16:55 • 22.05.21

 

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ լեհական կողմը Թուրքիայից 24 հատ Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարք կգնի, ինչի մասին հայտնում է Russia Today-ը:

Բլաշչակի խոսքով` այս սարքերն ունեն հարվածային հնարավորություններ, որոնք ի ցույց են դրՎել Եվրոպայի արևելքում և Մերձավոր Արևելքում զինված հակամարտություններում:

Համապատասխան համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Թուրքիա կատարելիք այցի ժամանակ:

«Սա իրական զենք է, որը լեհական բանակի զինանոցում կհայտնվի մեկ տարուց`2022-ին»,-ասել է նա:

 

Լեհաստանը Թուրքիայից 24 Bayraktar հարվածային անօդաչու կգնի