Գյուղացիները վախենում են անասուններին արոտավայր տանել. թշնամին սարից հետևում է. իրավիճակը՝ Կութում (տեսանյութ)

17:03 • 22.05.21

Կութ գյուղի սարերում թշնամին արդեն տևական ժամանակ դիրքավորված է և հետևում է գյուղացիների շարժին: Tert.am-ի նկարահանումների ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն արգելել են այդ տարածքում նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ վտանգավոր է և ցանկացած պահի կարող են ռազմական գործողություններ սկսել:

Տեղում ՊՆ ներկայացուցիչներն արգելել են նույնիսկ գյուղում նկարահանումներ իրականացնել և խոսել գյուղացիների հետ՝ պնդելով, որ գյուղում խուժապ չկա, սակայն գյուղացիները պատմում են, որ վախենում են անասուններին արոտավայր տանել, որովհետև թշնամին սարի գագաթից իրենց հետևում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գյուղացիները վախենում են անասուններին արոտավայր տանել. թշնամին սարից հետևում է. իրավիճակը՝ Կութում (տեսանյութ)