«Տաղանդավոր մարդու համար Ռուսաստանը բացառիկ հնարավորությունների երկիր է». Պուտին

16:00 • 22.05.21

Ռուսաստանը տաղանդավոր մարդու համար բացառիկ հնարավորությունների երկիր է, ինչի մասին «Նոր գիտելիք» լուսավորչական մարաթոնի շրջանակում ուղերձի ժամանակ ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է kommersant.ru-ն:

Ըստ ՌԴ ղեկավարի` գիտելիքը պետք է կրկին ռուս հասարակության շրջանում գլխավոր արժեքներից մեկը համարվի: Բայց միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, այդ արժեքը պետք է գրավիչ և հասանելի լինի:

ՌԴ նախագահը շեշտել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ահռելի ռեսուրսների առկայության պարագայում միևնույն է ոչինչ չի կարող փոխարինել կենդանի շփումը, ինչը եղել է և կա գիտելիքի և հմտությունների փոխանցման ամենաարդյունավետ միջոցը:

«Ակտիվ, տաղանդավոր մարդու համար Ռուսաստանը բացառիկ հնարավորությունների երկիր է, իսկ դուք, ձեզնից յուրաքանչյուրը, անխոս տաղանդավոր է: Կարևորը սեփական շնորհը, ուժեղ կողմերը պարզելն ու գործել սկսելն է, միայն առաջ շարժվելը»,-մասնակիցներին մոտիվացրել է նախագահը:

 

«Տաղանդավոր մարդու համար Ռուսաստանը բացառիկ հնարավորությունների երկիր է». Պուտին