ԱՄՆ-ում փողոցային կրակոցների հետևանքով 10 մարդ է տուժել

14:46 • 22.05.21

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ ութը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Մինեապոլիսի ոստիկանությունը:

Վիրավորներից 7-ի կյանքին վտանգ չի սպառնում, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանությունը հայտնել է, որ տեղում հաստատվել է կարգուկանոն: Թե ովքեր են եղել կրակոցների հեղինակները, այս պահին չի հաղորդվում:

ԱՄՆ-ում փողոցային կրակոցների հետևանքով 10 մարդ է տուժել