ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը

01:51 • 22.05.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է, որ աշխարհում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 620 434 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:

Կազմակերպության տվյալներով՝ համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 165 158 285 հաստատված դեպք:

Covid-19-ով հիվանդների մահվան թիվն աշխարհում հասել է 3 425 017-ի:

Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ ներկայում ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութերի ապարտեիդի» վիճակում:

ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը