Մասիսի աղբավայրում 2 հա տարածք է այրվում

13:17 • 23.05.21

Մայիսի 22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 2 հա տարածք։ Տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Մասիսի աղբավայրում 2 հա տարածք է այրվում