Պատերազմից մեկ օր առաջ զանգեց ընտանիքին, ասաց՝ աղոթեք, էս ուրիշ ա. ընկերներն ու քույրը՝ նահատակված Հովհաննես Պողոսյանի մասին
Հովոն երբեք չէր ընդունում անազնվությունը, միշտ ըմբոստանում էր, երբ տեսնում էր՝ ինչ-որ բան ճիշտ չէ, արդար չէ: Շատ բարի սիրտ ուներ ու ձգտում էր անել ամեն ինչ, որպեսզի դիմացինին օգնի: Հատկապես վերջին շրջանում սկսել էր գնահատել դիմացինին, կապ չուներ՝ ծանոթ էր, թե անծանոթ: Հատուկ սեր ուներ հայրենիքի նկատմամբ:
44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 18-ամյա Հովհաննես Պողոսյանի մասին Tert.am-ը զրուցել է հերոսի քրոջ՝ Էմիլիա Պողոսյանի, ընկերներ Էլեն Գասպարյանի և Իրինա Թադևոսյանի հետ:
Հերոսը Երևանից էր, բայց արմատներով մասամբ Արցախից էր, մասամբ՝ Նախիջևանից, Սյունիքից, Տավուշից, ու արմատների նախապատմությամբ միշտ հպարտանում էր ու ուզում էր, որ իր հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ:
Ընտանիքում չորս երեխա են, Հովհաննեսն առաջնեկն էր: Հերոսի սիրելի զբաղմունքը դաշնամուր նվագելն էր, որն էլ ինչպես քույրն է ասում՝ նրա մոտ շատ լավ էր ստացվում: «Բացի նվագելուց՝ կարդալ էր շատ սիրում, նոր բաներ էր միշտ փնտրում, գտնում, նոր հնարավորություններ էր փնտրում սովորելու, զարգանալու, աճելու համար: Շատ ջանասեր էր ու անում էր այն ամենը, ինչ հնարավոր էր ավելի շատ բան իմանալու համար, չէր կարողանում տեղում դոփել, սպասել, որ ինչ-որ բան նրան կսովորեցնեն»:
Հովհաննեսը սիրում էր իր հայրենիքի, իր հայրենիքի մշակույթի, ավանդույթների մասին ավելին իմանալ: «Հայկական ոգին իր ներսում էր, մի փոքր պարծենկոտ կհնչի, բայց կարծում եմ, որ սա գալիս էր մեր նախնիներից ու հենց Արցախից ու Սյունիքից: Ինձ համար նա ավելին էր, քան եղբայր ասվածն է, որովհետև նա իմ ամբողջ կյանքը գիտեր, վստահում էի նրան ամեն ինչ, ու սա փոխադարձ էր, միշտ ես էի առաջինն իմանում, որ նա ինչ-որ աղջկա է հավանում: Իր փորձով միշտ կիսվում էր, օգնում էր, խրախուսում էր, նա միշտ բարձրացնում էր ինձ, երբ ես դժվար ժամանակահատված էի ունենում իմ կյանքում ու ինձ անարժեք էի զգում, նա ինձ հակառակն էր ապացուցում: Միշտ ասում էր՝ դու ամենալավ մարդկանից մեկն ես, դու կարող ես ամեն ինչ, ու երբ վախենում էի ընդունելության քննություններից, ասում էր՝ դա ի՞նչ է, որ չկարողանաս: Նույնիսկ, երբ ես չէի հավատում իմ ուժերին, նա հավատում էր ու օգնում»:
Հովհաննեսի ընկերներից Էլեն Գասպարյանն ասում է, որ հերոսի մասին անդադար կարելի է խոսել, որովհետև ամեն մի օրը, որն անցկացրել են նրա հետ իր հատուկ ու հետաքրքիր հիշողությունն ունի: «Ամեն մարդ, որը գոնե մեկ անգամ հասցրել էր հանդիպել Հովոյին, գիտի, թե ինչքան դրական ու ընկերասեր էր: Շատ երկար կարող եմ խոսել նրա մասին, պատմել, թե ինչքան լավ խորհուրդներ եմ ստացել: Հովոն ինձ համար իրականում փոքր եղբայր էր, բայց չնայած սրան՝ նրա խորհուրդներն ավելի խորիմաստ ու հասուն էին, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Հիշում եմ, որ նույն ժամանակ ինքն էր միշտ ասում, որ ես իր մեծ քույրն եմ ու որ միշտ մի բան անելիս պետք է խորհրդակցի ինձ հետ: Սա ամենահաճելի ու ամենակարևոր բանն էր, որ կարող էի լսել իրենից»:
Քույրը պատմում է, որ հերոսն ընկերուհի չուներ, բայց մինչ բանակ գնալը սիրում էր մեկին ու բանակ զորակոչվելուց առաջ խոստովանել է, որ սիրում է նրան, բայց սիրելիից հստակ պատասխան չի լսել, որովհետև վերջինս պիտի գնար երկիրից: «Բայց կարող եմ ասել, որ նա սիրում էր այդ աղջկան ու ինչ-որ չափով Հովոն ևս սիրված էր նրա կողմից: Հովոյի երազանքները հենց ընտանիք կազմելու մասին էր, երազում էր չորս և ավելի երեխա ունենալու մասին, ուզում էր ամեն ինչ-որ ապահովել իր ընտանիքին, ծնողներին, քույերին, եղբորը ու ամեն ինչ անում էր, որ էդ ամենն իրականանա»:
Ընկերներից Իրինան պատմում է, որ Հովհաննեսը յոււրօրինակ տղա էր. բարի, ընկերասեր, կատակասեր, ուրախ, խելացի և հոգատար։ «Կարողանում էր միշտ սփոփել տխուր պահերին` լսելով, խորհուրդ տալով ու վերջում ասելով` թեթև տար, այդ մի արտահայտությունը ամեն ինչ ավելի հեշտ էր դարձնում ու իրոք ստիպում, որ թեթև տանեմ ամեն ինչ։ Ուրախ պահերն էլ ավելի ուրախ էր դարձնում իր ներկայությամբ ու ժպիտով ու միշտ քաջալերում ամեն մի հարցում։ Հովոն իրոք յուրօրինակ էր, այդքան երիտասարդ լինելով հանդերձ շատ իմաստուն էր, ու հասցրել էր բոլոր մարդկանց կյանքում ում հանդիպել էր, մեծ դեր խաղալ։ Կօգներ բոլորին, կփոխեր դեպի լավը»։
Էմիլիան հիշում է, որ պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ Հովհաննեսը զանգել է ընտանիքին ու ասել՝ աղոթեք մեզ համար: «Մենք ասացին՝ ամեն օր քեզ համար աղոթում ենք, որ ամեն ինչ լավ լինի էդտեղ, ասաց՝ չէ, էս ուրիշ ա: Երբ իմացանք, որ պատերազմ է սկսվել, ընկել էինք փնտրտուքների մեջ, որովհետև չէինք կարողանում նրան ոչ մի կերպ գտնել, իրենց հեռախոսները հավաքել էին, որ որևէ տարբերակով զանգ չստանան ու տեղեկություն չլինի իրենց ջոկատի մասին: Չէր կարողանում շուտ-շուտ զանգել ու պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հոկտեմբերի 2-ին զանգեց, մեզ էր հարցնում իրավիճակի մասին, ու ասում էր՝ լավ եմ, ապահով եմ: Չէինք հասկանում՝ իրականում այդպես էր, թե ուղղակի ուզում էր մեր անհանգստությունը սփոփել»:
Ընտանիքը երբ իմացել է Հովհաննեսի առաջնագծում լինելու մասին, շատ է վախեցել, որովհետև դեռ նորակոչիկ էր ու նոր պետք է ամեն ինչ սովորեր, բացի դա՝ ունեին տեղեկություն, թե նորակոչիկները ապաստարաններում էին, բայց քույրն ասում է՝ ստացվում է, որ որևէ ապաստարան չի եղել: «Հաջորդ անգամ երբ զանգեց, ասաց՝ սաղ լավ ա լինելու, ես լավ եմ: Բանակ զորակոչվելուց առաջ մենք մեր ծնողների կոլեգաների տուն էինք գնացել, երբ մի պահ ես ու Հովոն մենեկ մնացինք, ասացի՝ Հովհաննես, ի՞նչ ես կարծում, երբ բանակից վերադառնաս, ես ինչպիսինն եմ լինելու, ասացի՝ երկար մտածիր, որովհետև ուզում եմ, որ լուրջ պատասխանես, ասաց՝ երբ վերադառնա, ինձ արդեն կայացած է պատկերացնում, լավ աշխատանքով, ակտիվ, կենսուրախ, զարգացած: Այդ պահից սկսած ինձ համար որոշել էի, որ երբ վերադառնա, ինձ հենց այդպես է տեսնում: Հիմա, երբ արդեն գիտեմ, որ չի վերադառնալու, միևնույն է, ես ամբողջն իրականություն եմ դարձնելու»:
«Իր մեջ միշտ լույս կար ու ուրախություն։ Հիմա էլ զգում եմ իր օգնությունը, ինքը միշտ իմ ու բոլորիս հետա չնայած, որ հեռվից։ Հովոն իրոք յուրահատուկ էր, ու շատ խիզախ, նա գնաց ու կռվեց հանուն իր հարազատների և իր հայրենի հողի։ Միշտ էր հերոս մեզ համար, իսկ հիմա դարձավ հերոս լի ողջ ազգի համար։ Գիտեմ, որ մի մեծ օրհնություն էր իմ կյանքում ու ես շատ շնորհակալ եմ, որ ունեի նրա պես ընկեր»-ասում է Իրինան։
Քույրը հիշում է, որ Հովհաննեսի հետ վերջին անգամ դեմ-դիմաց խոսել է սեպտեմբերի 24-ին, երբ գնացել էին Ջաբրայիլ՝ նրան այցելելու: «Հիշում եմ, որ վախեցել էի, երբ տեսա, թե ինչպես էր արևից Հովհաննեսի դեմքը սևացել, այնպիսի դժվար աշխատանքներ էր արել, ինձ սա անհանգստացնում էր, որովհետև, երբ մեկին շատ ես սիրում, չես կարողանում տանջված, հոգնած տեսնել ու այս ամենից հետո մեզ համար շոկային էր, որ պատերազմն այս ավարտն ունեցավ: Առաջին օրը, երբ իմացանք, որ պատերազմն ավարտվել է, ինձ մեր բարեկամներից մեկը զանգեց Արցախից, նա ևս զինվորական է ու երբ տեսազանգով նրա դեմքը տեսա, հեռախոսը տվեցի մայրիկին ու ամուր փակեցի բերանս, որ չլսի, թե ոնց եմ լացում իր համար, որ հայրենիք է կորցրել, որ տուն է կորցրել: Չգիտեմ, թե Հովհաննեսն ինչ կասեր, բայց բնականաբար դրական չէր վերաբերվի տիրող իրավիճակին»:
Էլենն ասում է, որ ինչքան էլ ժամանակ անցնի, միևնույն է՝ այն հիշողությունները, որոնք կապված են Հովհաննեսի հետ՝ թույլ չեն տալու, որ կորուստը համակերպվելի դառնա: «Որքան էլ փորձենք մտածել, որ ոչինչ չենք կարող վերադարձնել, մեկ է՝ նրա բացակայությունը ոչինչ չի լրացնի: Շատ եմ կարոտում, անչափ, մեկ-մեկ չափից դուրս, բայց գիտեմ, որ նա միշտ մեր կողքին է ու ցանկացած մեկը, որին բախտ է վիճակվել ճանաչել հերոսին ու զգալ նրա ուշադրությունը, սերն ու ընկերասիրությունը՝ կհասկանա, թե ինչքան դժվար է նրա բացակայությամբ»:
Հովհաննեսն ընկել է Ջաբրայիլ-Հադրութ ճանապարհի վրա, ԱԹՍ-ի հարվածից, երբ նրանց ջոկատը տեղափոխվում էր, որպեսզի ապաստարան գտնեին Հադրութում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:03 • 23.11.24 «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
11:02 • 24.11.24 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»