Աֆրիկայի ամենաակտիվ հրաբուխներից Նիրագոնգոն ժայթքել է (լուսանկարներ, տեսանյութ)
Աֆրիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Նիրագոնգոն, ժայթքել է, հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաբխագետ Դարիո Թեդեսկոն ասել է, որ լավայի՝ մեծ բարձրության հասնող շիթեր են նկատելի՝ նշելով, որ ժայթքումից կարող է տուժել մոտակա Գոմա քաղաքը, որը մոտ 2 միլիոն բնակչություն ունի, իսկ լավան մոտեցել է քաղաքի օդանավակայանին:
Երկրի վարչապետը հայտարարել է, որ քաղաքից բնակչության տարհանման ծրագիրն ակտիվացվել է, և կառավարությունը քննարկում է հրատապ միջոցներ ձեռնարկելու հարցը:
Նիրագոնգո հրաբխային լեռը 3470 մ բարձրություն ունի: Ժայթքման ժամանակ գագաթից դեպի ստորոտ լավայի թափվելու արագությունը կարող է հասնել մինչև 96 կմ/ժ-ի:
Հրաբխի ամենախոշոր ժայթքումը գրանցվել է 1977 թ-ին, որի հետևանքով 600 մարդ էր զոհվել:














