Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 448 000-ը. RT
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 16 047 439-ի, հաղորդում է RT-ն:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 448 000 մարդ:
Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 76 490 նոր դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 150 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:










