Հնդկաստանում սպանության կասկածանքով ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել

13:20 • 23.05.21

Հնդկաստանում ձերբակալվել է հայտնի մարզիկ, Լոնդոնի օլիմպիական խաղերում երկրի դրոշակակիր, աշխարհի չեմպիոն Սուշիլ Կումարը: Նա կասկածվում է սպանության համար, գրում է Սինխուա գործակալությունը:

Ազատ ոճի նախկին ըմբիշ, 38-ամյա Սուշիլ Կումարը մայիսի 4-ին փախուստի է դիմել այն բանից հետո, երբ մարզադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարզիկ է սպանվել:

Հայտնի մարզիկը հարձակվողներից մեկն է եղել: Ոստիկանությունը նույնիսկ  1400 ԱՄՆ դոլար պարգևատրում էր հայտարարել նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար:

Նա ձերբակալվել է Արևմտյան Դելիի Մունդկա գյուղում:

Կումարը 2010 թվականի աշխարհի չեմպիոն է մինչև 66 կգ քաշային կարգում: Նա նաև նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե (2008) և արծաթե (2012) մեդալները:

Հնդկաստանում սպանության կասկածանքով ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել