Չինաստանում սպորտային մարաթոնի ժամանակ վատ եղանակի պատճառով 20 մարդ է մահացել

10:33 • 23.05.21

Չինաստանի հյուսիսային Գանսու նահանգում սպորտային մարաթոնի ընթացքում 20 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Սինխուա» գործակալությանը:

100 կմ-անոց մրցույթը մեկնարկել է շաբաթ առավոտյան Բային քաղաքի մերձակայքում: Մրցավազքի ընթացքում եղանակը վատթարացել է: Ժամը 03:00-ին (շաբաթ օրը Երևանի ժամանակով ժամը 23:00-ին) փրկարարական ջոկատները հաստատել են 16, իսկ հետագայում նաև 4 մարդու մահը:

Շաբաթ կեսօրին կարկուտ և մրրիկ է սկսվել, որը խանգարել է մարաթոնի մասնակիցներին, նշվում է, որ նրանց մարմնի ջերմաստիճանը նվազել է:

Գործակալության տվյալներով՝ մարաթոնի 172 մասնակիցներից 151-ը տարհանվել են, 5 մարդ թեթև վնասվածքներով, հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Մարաթնը դադարեցվել է:

Չինաստանում սպորտային մարաթոնի ժամանակ վատ եղանակի պատճառով 20 մարդ է մահացել