Չինաստանում լեռնային տեղանքում անցկացված մարաթոնյան վազքի ժամանակ 16 մարդ է մահացել
Չինաստան հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում լեռնային տեղանքում անցկացված վազքի մրցույթի ժամանակ 16 մարդ մահացել է, 5-ը՝ անհետ կորել, հաղորդում է «Սինխուա» պետական լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ 100 կմ մարաթոնյան վազքի մեկնարկը տրվել է վառ առավոտյան, բայց քիչ անց եղանակային պայմանները կտրուկ վատացել են, թե կոնկրետ ինչպես՝ դեռևս չի հաղորդվում:
Փրկարարները հաստատել են 16 վազորդի մահվան հանգամանքը, իսկ անհետ կորածների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են:
Կատարվածից հետո վազքը դադարեցվել է:










