«Եվրատեսիլ-2021»-ի հաղթողն Իտալիան է (տեսանյութեր)

03:08 • 23.05.21

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթողը Իտալիան է:

Ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով Իտալիան ներկայացնող «Maneskin» ռոք խումբը «Zitti e Buoni» երգի կատարմամբ հավաքել է 524 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին՝ 499 միավորով, երրորդը Շվեյցարիան է՝ 432 միավորով:

Իտալիան երգի մրցույթի պատմության մեջ երրոդ անգամ է հաղթանակ տանում. այս հաղթանակը առաջինն էր 1990 թ-ից ի վեր:

Այս տարվա եզրափակիչ մուլին մասնակցում էին Ալբանիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Սերբիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Սան Մարինոյի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Մալթայի, Լիտվայի, Կիպրոսի, Շվեդիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան:

Հայաստանն այս տարի, հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և դրա հետևանքների գործոնը, չի մասնակցում մրցույթին:

«Եվրատեսիլ-2021»-ի հաղթողն Իտալիան է (տեսանյութեր)