Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ իրենց գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հայտարարել է, որ Ռուսաստանը Միացյալ Թագավորության համար թիվ 1 սպառնալիքը ներկայացնող հակառակորդն է, հաղորդում է The Telegraph պարբերականը:
«Մենք փորձել ենք թուլացնել լարվածությունը, տարբեր միջոցներ ենք փորձել, բայց ներկա պահին քանի դեռ Ռուսաստանը չի փոխում իր վարքագիծը, բավական դժվար է հասկանալ՝ որ ուղղությամբ ենք շարժվում»,- նշել է Ուոլլեսը:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը խոսել է ռուսական ռազմածովայի ուժերի կողմից իրենց ափերի մոտ նկատվող ակտիվությունից:
«Մեզ պարբերաբար մեծ քանակությամբ ռուսական ռազմանավեր են այցելում: Իռլանդական ծովում ռուսական սուզանավ ենք նկատել, իսկ նման բան, կարծես թե, շատ վաղուց չէր եղել»,- ասել է բրիտանացի պաշտոնյան:










