Պուտին-Լուկաշենկո հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Սոչիում

16:34 • 23.05.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սոչիում: 

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նախատեսում է նաև տնտեսական հարցերով խորհրդակցություն անցկացնել:

Բացի այդ, հաղորդվում է, որ երկուշաբթի Պուտինը Սոչիում հանդիպում կանցկացնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, ինչպես նաև ռազմական հարցերի շուրջ խորհրդակցությունների շարք կսկսի:

Պուտին-Լուկաշենկո հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Սոչիում