Երևան-Արմավիր ավտոճանապարհին իրար են բախվել «Mercedes» և «ВАЗ 2104» մակնիշերի ավտոմեքենաները. վարորդներից մեկը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն. Shamshyan.com

18:18 • 23.05.21

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Գառնիկ Շահինյանի վարած Mercedes մակնիշի և Տավուի մարզի բնակիչ, 55-ամյա Վարուժան Անանյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գ. Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Շահինյանը Դալարիկ գյուղի «Սուրբ Վարդան» եկեղեցու քահանան է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Երևան-Արմավիր ավտոճանապարհին իրար են բախվել «Mercedes» և «ВАЗ 2104» մակնիշերի ավտոմեքենաները. վարորդներից մեկը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն. Shamshyan.com