Դամասկոսում և սիրիական այլ քաղաքներում զանգվածային ակցիաներ են անցկացվել՝ կոչ անելով բնակչությանը մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին

05:51 • 23.05.21

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և այլ քաղաքներում ազգային միասնությանն ուղղված զանգվածային ակցիաներ են անցկացվել, հայտնում է ТАСС-ը:

Ակցիաների կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությանը:

Դամակոսում Սիրիայի տարբեր հատվածներից հավաքված շուրջ 7000 մարզիկ Մեզզեի պողոտայից դեպի մայրաքաղաքային Օմեյադի հրապարակ՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին և ապահովել Սիրիայի ժողովրդի կողմքից ազատ ընտրության իրականացումը:

Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություներ էր տարածել՝ նախագահական ընտրությունների անցկացման հարցում Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների ունեցած դիրքորոշումները Սիրիայի ներքին գործերին միջամտություն համարելով:

«Ողջ աշխարհում սիրիացիների զանգվածային մասնակցությունը նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությանը մայիսի 20-ին ամենալավ պատասխանն է նախագահական ընտրությունների անցկացման հարցում Փարիզի և եվրոպական այլ մայրաքաղաքների ունեցած դիրքորոշումներին»,- ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում:

Սիրիայի նախագահական ընտրությունների քվեարկությանը Հայաստանում Սիրիայի դեսպանատանը մայիսի 20-ին մասնակցել են նաև Սիրիայի՝ մեր երկրում գտնվող քաղաքացիները, որոնց թիվը հասնում է շուրջ 1400-ի:

 

Դամասկոսում և սիրիական այլ քաղաքներում զանգվածային ակցիաներ են անցկացվել՝ կոչ անելով բնակչությանը մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին