Թբիլիսիում «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքողները վրաններ են տեղադրել հրապարակում

23:30 • 23.05.21

Վրաստանում Ռիոն գետի վրա «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիա իրականացնողները վրաններ են խփել Թբիլիսիի Հանրապետության հրապարակում: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ ցույցին բազմաթիվ մարդիկ են միանում շրջաններից, որոնք մտադիր են գիշերել հրապարակում: Վրաններն այդ նպատակով են տեղադրվում:

Ցուցարարների խոսքով՝ իրենք ակցիայի ձևաչափը համաձայնեցրել են Թբիլիսիի քաղաքապետարանի հետ: Իրավիճակը հրապարակում հանգիստ է:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում են ՀԷԿ-ի կասկադի կառուցման դեմ, որի շինարարական աշխատանքներով զբաղվում է թուրքական խոշորագույն ENKA ընկերությունը:

Թբիլիսիում «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքողները վրաններ են տեղադրել հրապարակում