Վերջին մեկ օրում նախորդ օրվա համեմատ աշխարհում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերը 13 000-ով պակաս են եղել. ТАСС

02:44 • 23.05.21

Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 607 681 նոր դեպք և 12 457 հազար մահ, հաղորդում է ТАСС-ը:

Այդիպիսով, ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 165 772 430-ի, մահվան դեպքերինը՝ 3 437 545-ի:

Եվրոպայում վարակման դեպքերի թիվն ավելացել է 61 960-ով, մահացել է ավելի քան 16 հազարը, 207 102 դեպք գրանցվել է Ամերիկայի երկրներում, իսկ Հարավարևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 281 388 վարակման դեպք: 

Վարակման դեպքերի ընդհանուր թվով առաջատարը ԱՄՆ-ն է (32 734 993), որին հաջորդում են Հնդկաստանը (26 289 290), Բրազիլիան (15 894 094), Ֆրանսիան (5 820 918), Թուրքիան 5 169 951):

Վերջին մեկ օրում նախորդ օրվա համեմատ աշխարհում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերը 13 000-ով պակաս են եղել. ТАСС