«Հիտլերը ճիշտ էր»․ BBC-ն իր լրագրողուհու թվիթերյան գրառման կապակցությամբ հետաքննություն է սկսել (լուսանկարներ)

09:36 • 24.05.21

Բրիտանական BBC լրատվականն իր լրագրողուհու՝ 7 տարի առաջ «Հիտլերը ճիշտ էր» հեշթեգով թվիթերյան գրառման կապակցությամբ հետաքննություն է սկսել, հաղորդում է Daily Mail-ը։

Լրատվականի լրագրող Թալա Հալավան 2014 թվականին իր Twitter-ում գրել է. «Իսրայելն ավելի շատ նացիզմ է ցուցաբերում, քան Հիտլերը։ Հիտլերը ճիշտ էր, Իսրայելի զինված ուժեր, գնացեք գրողի ծոցը»։

Պարբերականը նշում է, որ լրագրողուհու գրառումը «պեղել և թվիթերում վերահրապարակել է» Honest Reporting-ը, որը, ինչպես ասված է սոցցանցերում կազմակերպության նկարագրության հատվածում, «Իսրայելի լուսաբանման հարցում նպաստում է ԶԼՄ-ներում արդարությանն ու ճիշտ տեղեկատվությանը»։

«Լրագրողն այդ գրառումն արել է նախքան BBC-ում աշխատանքի ընդունվելը, բայց մենք, այնուամենայնիվ, դրան շատ լուրջ ենք վերաբերվում և հետաքննություն ենք անցկացնում»,- հայտնել է BBC-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Tala Halawa, a Palestine Specialist for BBC Monitoring, had been covering the recent conflict in Gaza this week, and had done a piece to camera in a video covering Bella Hadid's stance on the conflict in the regionTala Halawa had claimed 'Israel is more Nazi than Hitler' and told the Israeli Defence Force to 'go to hell' in an online post on July 20, 2014, before she was a digital reporter at the BBC

«Հիտլերը ճիշտ էր»․ BBC-ն իր լրագրողուհու թվիթերյան գրառման կապակցությամբ հետաքննություն է սկսել (լուսանկարներ)